Բաժիններ՝

Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի անցկացման կարգը

Հայաստանի կառավարությունը հաստատեց 2017 թվականի ամառային զորակոչի անցկացման կարգը: ՀՀ պաշտպանության փոխնարար Արա Նազարյանը նշեց, որ կազմակերպչական աշխատանքներն իրականացվելու են համապատասխան գերատեսչությունների հետ միասին:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել 2017 թվականի մայիս-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ-ում ամառային զորակոչի սահմանված կարգով անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ՀՀ վարչատարածքային միավորներում ամառային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգումը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս