Բաժիններ՝

«Յուրաքանչյուրը կարող է գնել տոմս եւ 3-4 ժամից հայտնվել Աստանայում». դեսպան

Աստանա-Երևան առաջին ուղիղ չվերթը կիրականացվի մայիսի 31-ին:  ՀՀ ԳԱԱ ինստիտուտների պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը:

«Դեռ մեկ տարի առաջ, երբ եկա Հայաստան, ընկերներս անընդմեջ ասում էին, որ պետք է ուղիղ չվերթ ունենալ, նաեւ Տրանսպորտի նախարարը, վարչապետը: Վերջապես, դա անում ենք: Արդեն յուրաքանչյուրը կարող է գնել տոմս եւ 3-4 ժամից հայտնվել Աստանայում, ընդ որում՝ այսպես ավելի մատչելի սակագներ են ստացվում»,- ասաց Ղազախստանի դեսպանը՝ նշելով, որ Աստանա-Երևան ուղիղ չվերթները կիրականացվեն շաբաթական 2 անգամ:

Դեռեւս մարտի վերջին ղազախական SCAT ավիաընկերությունը հայտարարել էր 2017թ. մայիսի վերջից Աստանա-Երևան ուղիղ չվերթներ սկսելու մասին:  Հայտնի էր դարձել նաեւ, որ ավիաընկերության բոլոր չվերթներն իրականացվելու են Boeing-737 օդանավերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս