Բաժիններ՝

Մանչեսթրում ահաբեկչությունից 23 տուժածներ օրհասական վիճակում են

Մանչեսթրում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով տուժածներից 23­ը գտնվում են օրհասական վիճակում: Այդ մասին հայտնել է Անգլիայի Առողջապահության ազգային ծառայությունը (NHS):

Հաղորդագրության մեջ նշվում է, որ 116 մարդու բուժօգնություն է պահանջվել, 75 հոգի գտնվում են Մանչեսթրի ութ հիվանդանոցներում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ օրհասական վիճակում է 20 մարդ:

Մանչեսթրում ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել մայիսի 22­-ի երեկոյան ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ավարտին: Մահապարտն ինքնաշեն ռումբը պայթեցրել է «Մանչեսթր­-Արենա» համալիրի ճեմասրահում:

Վերջին տվյալներով՝ «Մանչեսթր­Արենայում» պայթյունի հետեւանքով զոհվել է 22 մարդ, այդ թվում 12 երեխա, 9 մարդ համարվում է անհայտ կորած:

Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս