«Վերաբեռնավորել դպրոցները, ոչ թե օպտիմալացնել». Լևոն Մկրտչյան
«Ես, ճիշտն ասած, չէի կիրառի այդ «օպտիմալացում» բառը, որովհետև խոսքը վերաբերում է ընդհանրապես դպրոցների զարգացման համալիր ծրագրին, որի ընթացքում մենք կփորձենք վերաբեռնավորել դպրոցները»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։
Ըստ նրա՝ առաջին փուլով Երևանում մի քանի ավագ դպրոցներ կմիավորվեն, որ նույն տարածքում հստակ թերբեռնավորված են, իսկ հետագայում, երբ ծրագիրը վերջնական մշակեն և սկզբունքները սահմանեն, կտեղեկացնեն հանրությանը։ Լ.Մկրտչյանը նշեց, որ լուրջ խնդիր կա, դպրոցներում առաջարկելու են ֆինանսավորման նոր համակարգ, ներդրվելու է բազային աշխատավարձ։
Մանրամասները՝ տեսանյութում