Բաժիններ՝

Վոլոդյա Ավետիսյանը նստացույց է սկսել կառավարության շենքի մոտ

Վոլոդյա Ավետիսյանը, ով այսօր առավոտյան ազատ է ազատվել, նստացույց է սկսել կառավարության շենքի մոտ: Նա հայտարարեց, որ 3 տարի 8 ամիս ազատազրկումից հետո անգամ տուն չի գանցել, եկել է կառավարոթյան շենքի մոտ և ցույց է անում: Ըստ նրա` Հայաստանի 90% դժգոհ են իշխանություններից, մարդկանց վախեցրել են, կաշառել են:

Նա նշեց, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ չի հանդիպել: Ավետիսյանն ընդդիմադիր անվանեց իրեն, Զարուհի Փոստանջյանին, իսկ մնացածը կտեսնեն` ով ում բարեկամն է. «Մի բան ա ընդիդմադիր լինելը, մի բան ա ընդդիմադիր դիրքերից հանդես գալը»:

«3 տարի 8 ամիս նստել եմ, հիմա եկել եմ կառավարության շենքի մոտ և իմ բողոքն եմ ուզում հասցնել բռնապետներին ու հայ ժողովրդին, որ դուրս գան պայքարի: Դրանից 2 տարին գերի եմ եղել, վաղակետ կարող էի ազատվել 2015թ., չազատեցին: Օրիանապահ դատապարտյալ եմ եղել, ոչ մեկի հետ խնդիր չեմ ունեցել: Իսկ իրանք սուտ են խոսում: Նստացույցը չեմ դադարեցնելու, կամ իրանք են ինքնազոհողության գնում, կամ հեղափոխություն ենք անում: Ազգովի պետք է կանգնեն մի մարդու նման, իջնեն փողոց, պահանջեն հրաժարականը»,- հայտարարեց Ավետիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս