Բաժիններ՝

«Մենք ունենք ձեր աջակցության կարիքը». Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ՛ հայրենակիցներ, մայիսի 27-ին տեղի է ունենալու արդեն ավանդական դարձած «համապետական շաբաթօրյակը»:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է «Մաքուր Հայաստան» ծրագիրը, և մենք խնդիր ենք դրել մեր երկիրն իր մաքրությամբ ու կանաչապատման մշակույթով դարձնել օրինակելի: Այս հավակնոտ ծրագրի իրականացման հարցում մենք ունենք ձեր աջակցության կարիքը: Կարևորում եմ ձեզնից յուրաքանչյուրի մասնակցությունը, քանի որ առանց ձեր հոգատար վերաբերմունքի հարազատ բնակավայրի, փողոցի, բակի նկատմամբ լավ արդյունքի հասնելը շատ բարդ կլինի:

Կոչ եմ անում բոլորիդ շաբաթ օրը միանալ մեզ և սեփական ներդրումն ունենալ Հայաստանն ավելի մաքուր ու գեղեցիկ դարձնելու գործում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031