Բաժիններ՝

Բրիտանացիներն արդեն 780 հազար ֆունտ են հանգանակել հաջակցություն Մանչեսթրում տուժածների

Մեծ Բրիտանիայի բնակիչներն ավելի քան 780 հազար ֆունտ ստեռլինգ են հանգանակել հաջակցություն Մանչեսթրում կատարված ահաբեկչական գործողության վիրավորների ու զոհերի ընտանիքների: Դա հետեւում է JustGiving կայքի տեղեկատվությունից, որտեղ մայիսի 23-­ին կազմակերպվել էր դրամահավաքը:

Լոնդոնի ժամանակով ժամը 10:30­-ին (Երեւանի ժամանակով ժամը 13:30-­ին) հանգանակված միջոցների ծավալը գերազանցել էր 789 հազար ֆունտը, նվիրատվություն է արել շուրջ 32,5 հազար մարդ:

Մանչեսթրում ահաբեկչությունը տեղի է ունեցել մայիսի 22­-ի երեկոյան ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո: Պայթյունն իրականացրել էր մահապարտը: Վերջին տվյալների համաձայն, զոհվել է 22 մարդ, այդ թվում՝ 12 երեխա, 64 մարդ մնում է հիվանդանոցում, նրանցից 20-­ը օրհասական վիճակում են: Ինը հոգի, առավելապես դեռահասներ, անհայտ կորած են համարվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս