Մանչեսթրի ահաբեկչության բոլոր զոհերը ճանաչվել են
Մեծ Մանչեսթրի կոմսության ոստիկանությունը հայտարարել է, որ տվյալներ ունի մայիսի 22-ին կատարված ահաբեկչական գործողության բոլոր զոհերի վերաբերյալ: Այս մասին ասված է գերատեսչության հայտարարության մեջ, որը զետեղված է Twitter-ի նրա էջում:
«Այժմ մենք վստահությամբ կարող ենք հայտարարել, որ գիտենք բոլորի ինքնությունը, ովքեր, դժբախտաբար, զոհվել են «Մանչեսթր Արենայում» կատարված հարձակման հետեւանքով»,-նշվում է հայտարարության մեջ:
Իրավապահները ճշտել են, որ իրենց հաջողվել է կապ հաստատել ահաբեկչական գործողության բոլոր զոհերի ընտանիքների հետ, եւ այժմ նրանց պրոֆեսիոնալ հոգեբանական օգնություն է ցույց տրվում:
«Զոհերի մեծ թվի պատճառով դատաբժշկական փորձագետների աշխատանքը
կտեւի մոտավորապես չորսհինգ օր: Դրանից հետո մենք կկարողանանք պաշտոնապես տվյալներ հրապարակել բոլոր զոհվածների մասին»,-նշում են ոստիկանությունում:
Վերջին տվյալներով՝ ահաբեկչական գործողության զոհ է դարձել 22 մարդ, 64 հոգի վիրավորվել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: