Բաժիններ՝

Սիրիական զորքերը Հալեպի նահանգում ԻՊ­-ից հետ են գրավել Ջառախ օդանավակայանը

Սիրիայի կառավարական զորքերը դաշնակից ուժերի օժանդակությամբ Հալեպի նահանգի արեւելքում վերադարձրել են վերահսկողությունը Ջառախ օդանավակայանի նկատմամբ՝ այն հետ գրավելով «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից: Այդ մասին հայտնել է Սիրիայի ՍԱՆԱ ազգային գործակալությունը՝ վկայակոչելով զինվորական աղբյուր:

Գործակալության տվյալներով՝ Հալեպի նահանգի արեւելյան մասում բանակի հարձակողական գործողության սկզբից ի վեր սպանվել կամ վիրավորվել են «Իսլամական պետության» ավելի քան երեք հազար զինյալներ: Ոչնչացվել են 19 տանկ, հետեւակի հինգ մարտական մեքենա, 11 ականապատված ավտոմեքենա, զենքի ինը պահեստ եւ 61 ռազմադաշտային շտաբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս