Կալիֆոռնիայի բնակչուհին ԱՄՆ-ում ձերբակալվել է ՉԺՀ-ին տիեզերական տեխնոլոգիաներ փոխանցելու համար
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի բնակչուհին Միացյալ Նահանգներում ձերբակալվել է Չինաստանին ամերիկյան մի շարք տիեզերական տեխնոլոգիաներ ապօրինի հանձնելու համար: Այս մասին ասված է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության՝ մայիսի 23-ին տարածված հաղորդագրության մեջ:
32-ամյա Սի Չենը, որը ծնունդով ՉԺՀ-ից է եւ բնակվում է Կալիֆոռնիայի Փոմոնա քաղաքում, նաեւ մեղադրվում է նախահամաձայնության, փողերի լվացման եւ սուտ վկայության մեջ: Նա ձերբակալվել է մայիսի 23-ին: Հետաքննության տվյալների համաձայն՝ կինը 2013 թվականի մարտ ամսից մինչեւ 2015 թվականի դեկտեմբերը, օգտագործելով կեղծ փաստաթղթեր, ձեռք է բերել եւ առանց համապատասխան թույլատրագրի Չինաստան ուղարկել սարքավորանք, որն օգտագործվում է, մասնավորապես, ԱՄՆ-ի տիեզերական եւ պաշտպանական արդյունաբերության մեջ:
Դատախազության տեղեկություններով՝ ձերբակալվածը ՉԺՀ-ում մեղսակիցներ է ունեցել:
Ինչպես հայտնել են դատախազությունում, եթե Սի Չենին մեղավոր ճանաչեն, նրան կարող է սպառնալ մինչեւ 150 տարվա բանտարկություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: