Բաժիններ՝

Թուրքիան ռուսական ցորենի ներմուծման նոր սահմնափակումներ է մտցրել

Թուրքիան ռուսական ցորենի ներմուծման նոր սահմնափակումներ է մտցրել: Ինչպես գրել է «Վեդոսմոստի»­-ն՝ վկայակոչելով «Սովէկոն» վերլուծական կենտրոնը եւ Ռուսաստանի երկու արտահանողների բարձրաստիճան կառավարիչների, Ռուսաստանին բաժին կընկնի ներմուծման համար տրված բոլոր թույլատրագրերի սոսկ մինչեւ մեկ քառորդը։

«Վեդոմոստի»-­ի տվյալներով՝ նոր սահմանափակումները դարձել են լոլիկի եւ որոշ այլ բանջարեղենների մատակարարման արգելման պատասխան միջոցը, որը ՌԴ­-ն սահմանել է այն բանից հետո, երբ թուրք զինվորականները խոցեցին ռուսական կործանիչը:

Մայիսի 3-­ին Մոսկվայում նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո կողմերը համաձայնության են եկել վերացնելու սահմանափակումները, սակայն, ինչպես նշել է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը, որոշակի սահմանափակումներ կպահպանվեն երեք-հինգ տարվա ընթացքում:

Դա կապված է ռուս ներդրողների նախագծերի ավարտման հետ, որոնք սկսվել են թուրքական ներմուծման արգելքի պայմաններում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս