«Հայերը հրապարակի կենտրոնում խորոված չեն անում, hայերը բկի բոլշևիկ չեն: Հայերը նկարահանել են տեսահոլովակ` ընկերոջը սյուրպրիզ անելու համար». «Իրավունք»
Համացանցում` Հանրապետության հրապարակում խորոված անելու տեսարանը մեծ արձագանք է գտել հայկական օգտատերերի շրջանում: որ Խորովածի արարողությունը Նարեկ եւ Մարինա Ավայանների հարսանյաց հանդիսության մի մասն է: Հարսանիքը տեղի է ունեցել 2015 թ-ին: «Իրավունք»-ը կապ հաստատեց տեսանյութի մասնակիցներից մեկի` Անապայում բնակվող պարարվեստի ռեժիսոր, դերասան Արամ Մանուկյանի հետ:
– Արամ, կարո՞ղ ենք իմանալ, թե ում գաղափարն էր Հանրապետության հրապարակում խորոված անել:
– Քանի որ ընկերներով պարբերաբար հավաքվում ենք, խորոված ենք անում, որոշեցինք հայկական ավանդական խորովածն այլ կերպ մատուցել: Ստացվեց այնպես, որ «Արմենիա Մարիոթը» դարձավ հարսանյաց արարողության սրահ, այդ պատճառով էլ որոշեցինք խորովածն անել Հրապարակի կենտրոնում: Մի բան, որը մինչ այդ ոչ ոք չէր արել: Խորովածը գնել ենք այլ ռեստորանից շշերով: Պատրաստի խորովածը դրել ենք Հանրապետության հրապարակում, նկարահանել այդ ամենը մի քանի րոպե: Ընդ որում` մենք նկարահանել ենք հարսանեկան տեսահոլովակ:
Պետք չէ դրա մեջ բան տեսնել, ասել` հայերը հրապարակի կետրոնում խորոված են անում: Հայերը հրապարակի կենտրոնում խորոված չեն անում: Հայերը բկի բոլշեւիկ չեն: Հայերը նկարահանել են տեսահոլովակ` ընկերոջը սյուրպրիզ անելու համար: Նկարահանման վերջում ոստիկանության աշխատակիցը մոտեցել ու զգուշացրել է մեզ` չանել նման բան: Մենք էլ վերցրինք մեր մանղալն ու հեռացանք: Ընդ որում` նմանատիպ նկարահանումով կարող էինք նաեւ ֆուտբոլ խաղալ: Սա ուղղակի նկարահանում է:
– Ոստիկանության աշխատակցի մոտենալուց հետո Ձեզ կամ տեսանյութի մյուս ընկերներին բերման ենթարկե՞լ են:
– Բերման ենթարկել… դուք պրովոկացիոն հարցեր եք տալիս: Բերման ենթարկեին, տանեին, ի՞նչ անեին: Մեզ զգուշացրել են, մենք վերցրել ենք խորովածն ու էլ չենք արել նման բան:
– Հետադարձ հայացքով եթե նայեք Ձեր եւ Ձեր ընկերների արարքը, հասարակական կարգ խախտե՞լ է, թե՞ ոչ:
– Կոնկրետ չեմ կարող ասել` դա հասարակական կարգի խախտում էր, թե ոչ: Ոչինչ չի որոշվել դրա հետ կապված: Եթե մեր արածը հասարակական կարգի խախտում էր… մեզ զգուշացրել են, մենք էլ դա չենք արել:
Ի դեպ, տեղի ունեցածի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ կառավարությունից, որտեղից հորդորեցին հարցը գրավոր ուղարկել, իսկ ոստիկանությունը խոստացավ ավելի ուշ պարզաբանել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ