Բաժիններ՝

«Երկրում նոր ահաբեկչություն կարող է կատարվել ցանկացած պահի». Թերեզա Մեյ

Մեծ Բրիտանիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացվել է մինչեւ կրիտիկական: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Թերեզա Մեյը՝ ամփոփելով COBRA արտակարգ կառավարական կոմիտեի երեկոյան նիստի արդյունքները:

«Անցկացվող հետաքննության հիման վրա փորձագետները եկան այն եզրակացության, որ ահաբեկչական սպառնալիքի մակարդակը պետք է լրջից բարձրացվի մինչեւ կրիտիկական»,­-ասել է Մեյը:

Նա նախազգուշացրել է, որ երկրում նոր ահաբեկչություն կարող է կատարվել ցանկացած պահի: «Դա նշանակում է ոչ միայն այն, գրոհը շատ հավանական է, այլեւ այն, որ հաջորդ հարձակումը կարող է անխուսափելի լինել»,­-նշել է կառավարության ղեկավարը:

Մեյը հայտնել է, որ այդ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ հետաքննությունը չի բացառել, որ ահաբեկչության հետեւում կարող են կանգնած լինել մի խումբ անձինք:

Մինչ այդ ահաբեկչական սպառնալիքի մակարդակը (ցուցանիշը սահմանվել է 2006 թվականին) Մեծ Բրիտանիայում բարձրացվել է ընդամենը երկու անգամ՝ 2006 եւ 2007 թվականներին: 2014 թվականից այն պահվում էր հինգբալանոց սանդղակի նախավերջին մակարդակի վրա:

Մեյի խոսքով՝ ահաբեկչական սպառնալիքի մակարդակի բարձրացումը, մասնավորապես, նշանակում է, որ զինված ոստիկանները, որոնք պահպանում են ենթակառուցվածքի կենսականորեն կարեւոր օբյեկտները, կստանան զինվորականների օժանդակությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս