Չինացին քաղաքում շրջել է վզափոկով կոկորդիլոսի հետ և հետո դրանից խորոված պատրաստել
Չինաստանի Լյաոնինի նահանգի Շենյան քաղաքի բնակիչը վզափոկով կոկորդիլոսի հետ շրջել է մարդաշատ փողոցներով, իսկ այնուհետեւ դրանից խորոված է պատրաստել: Այս մասին հաղորդել է Daily Mail հրատարակությունը:
Երախը մեկուսաժապավենով փաթաթված կոկորդիլոսը տիրոջ հետեւից քայլել է հետին թաթերի վրա՝ հատուկ լծասարքով: Արտասովոր տեսարանը գրավել է բազմաթիվ մարդկանց: Ոմանք փորձել են լուսանկարվել սողունի հետ:
Չինացին կոորդիլոսին տարել է իր խորովածանոց, ինչից հետո մորթել է գիշատչին եւ դրա միսը խորովել վաճառելու համար: Սողունի երկարությունը կազմել է շուրջ մեկուկես մետր: Դրան պահում Էին ֆերմայում, որտեղ կոկորդիլոսներ են բուծում մսի համար: