Սերժ Սարգսյանը նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար է նշանակել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Հովհաննես Հովսեփյանը նշանակվել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար։
«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված` Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` ո ր ո շ ու մ ե մ.
Հովհաննես ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար»,- ասված է նախագահի՝ այսօր ստորագրած հրամանագրում։
Հովհաննես Աշոտի Հովսեփյանը ծնվել է 1973 թվականի հունվարի 28-ին Իջևան քաղաքում:
Կրթություն
- 1990-1995թթ. – Երևանի պետական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ։
- 1996-1998թթ. – ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիա։
- 2002-2003թթ. – ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի հայցորդ։
- 2003թ. ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 10 գիտական հոդվածների հեղինակ է։
Աշխատանքային գործունեություն
- 1996-2002թթ. – ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնում որպես առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, պետաիրավական վարչության գլխավոր մասնագետ, խորհրդատու։
- 2002-2006թթ. – ՀՀ Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ:
- 2003-2004թթ. – դասավանդել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։
- 2006թ. մարտ – 2007թ. փետրվար – «Ալյանս» խորհրդատվական կենտրոնի նախագահ։
- 2007թ. փետրվար – 2007թ. դեկտեմբեր – ՀՀ Տարածքային կառավարման նախարարի խորհրդական։
- 2007-2008թթ. – ՀՀ Տարածքային կառավարման նախարարի տեղակալ։
- 23.05.2008-03.10.2016թթ. ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար։
- 03.03.2016 -08.10.2016 թվականներին` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ:
Պարգևներ և կոչումներ
- 2003թ.-ին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
- 2013թ.-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
- ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով:
- Կրթության և գիտության նախարարության կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ։