ԻՊ-ն ստանձնել է Մանչեսթրում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է բրիտանական Մանչեսթրում կատարված ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, որի հետեւանքով 22 մարդ է զոհվել: Ահաբեկիչների համապատասխան տեսանյութը զետեղված է սողիալական ցանցերում, ինչի մասին հայտնել է «Ահբար Իրաք» իրաքյան ինտերնետպորտալը։
Պայթյունը տեղի է ունեցել մայիսի 22-ի երեկոյան «Մանչեսթր Արենա» մարզադաշտի համերգային հարթակի տոմսերի վաճառքի սրահում: Այդ րոպեներին ավարտվում էր ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, որին ներկա էր մի քանի հազար մարդ, նաև՝ մեծ թվով երեխաներ եւ դեռահասներ: Ոստիկանությունը հայտարարել է, որ կատարվածը դիտում է որպես ահաբեկչական գործողություն: