Բաժիններ՝

Մանչեսթրում տեղի ունեցած պայթյունից առնվազն 19 մարդ է զոհվել

Մանչեստրի ծածկած մարզադաշտում տեղի ունեցած պայթյունի զոհ 1 դարձել առնվազն 19 մարդ, շուրջ 60 հոգի վիրավորվել է: Այս մասին ասված 1 Մեծ Մանչեսթրի ոստիկանության հաղորդագրության մեջ, որը տարածվել է Twitter-ում:

«Այս պահին հաստատված է 19 հոգու մահը»,­-նշված է հաղորդագրության մեջ, եւս շուրջ 60 մարդ վիրավորվել է: Պայթյունը տեղի է ունեցել մայիսի 22-­ի երեկոյան «Մանչեսթր Արենա» մարզադաշտի համերգային հարթակի տոմսերի վաճառքի գոտում: Այդ րոպեներին ավարտվում էր երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, որին ներկա էր մի քանի հազար մարդ, այդ թվում՝ մեծ թվով երեխաներ եւ դեռահասներ:

Որոշ տվյալներով՝ եղել է երկու պայթյուն: Բժիշկների խոսքով՝ տուժածների վերքերը նման են կոտորակառումբի հասցրած վնասվածքներին: Միացյալ Նահանգների իշխանությունների կարծիքով՝ պայթյունը կարող էր իրականացնել մահապարտ ահաբեկիչը:

Ոստիկանությունը հայտարարել է, որ կատարվածը դիտում է որպես «ահաբեկչական միջադեպ»: Մարզադաշտը տեղավորում Է 21 հազար մարդ: 23­-ամյա փոփ­երգչուհու ներկայացուցիչը հայտարարել է, որ նա չի տուժել միջադեպի հետեւանքով, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս