«Ավրորա» մրցանակի դափնեկիրը Շուշիում այցելել է Վերին Մզկիթ
Ազատ Արցախը ողջունել է «Ավրորա» մրցանակի 2016թ. դափնեկրին՝ Բուրունդիի քաղաքացիական պատերազմի ժամանակ շուրջ 30,000 երեխայի կյանք փրկած Մարգարիտ Բարանկիցեին, ով վաղն առավոտից հանդիպումներ է ունեցել Արցախի տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ:
Շուշիի Նարեկացի Արվեստի Միությունում «Ավրորա»ի մրցանակակիրը նարեկացիականների հետ պարել է ազգագրական «Փափուռի» պարը:
Մարգարիտ Բարանկիցեն այցելել է Շուշիի Ս. Ղազանչեցոց եկեղեցի, եղել Շուշիի Վերին մզկիթում, որտեղ վերջերս են ավարտվել պեղման, մաքրման աշխատանքները:
Մեգին հանրությանը պատմել է անցած ուղու, երախտագիտության կարևորության ու սիրո հաղթանակի մասին՝ մարդասիրության ալիքը տարածելով ողջ Արցախում:
Նա մայիսի 23-ին կհանդիպի Արցախի պետական համալսարանի ուսանողներին, կայցելի Զոհված ազատամարտիկների թանգարան, այնուհետեւ կմեկնի Գանձասար:
Մարգարիտ Բարանկիցեն, ով Maison Shalom խնամքի տան եւ REMA հիվանդանոցի հիմնադիրն է, 2016թ. ապրիլի 24-ին «Ավրորա» մրցանակի է արժանացել այն բացառիկ ազդեցության համար, որ ունեցել է Բուրունդիում քաղաքացիական պատերազմի տարիներին: Նա փրկել է 30 հազար երեխայի՝ նրանց տալով օթեւան եւ խնամք: