Վերոնիկա Սկվորցովան ընտրվել է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նախագահ
![](https://168.am/wp-content/uploads/2017/05/3925604-600x385.jpg)
Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան գլխավորել է Առողջապահության համաշխարհային ասամբլեան (ԱՀԱ): Այդ մասին հայտնել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Սալագայը:
«Կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան ընտրվել է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նախագահ: Ընտրությունները մայիսի 22-ին անցկացվել են Ժնեւում ԱՀԱ-ի առաջին լիագումար
նիստում»,լ-րագրողներին հայտնել է Սալագայը: Ասամբլեան Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գերագույն մարմինն է:
Այն գումարվում է տարեկան մեկ անգամ եւ ընդունում է որոշումներ, որոնց հիման վրա ԱՀԿ-ն գործում է հաջորդ տարվա ընթացքում: Ավելի վաղ Սկվորցովային ԱՀԿ-ի նախագահի պաշտոնում անվանակարգել էին եվրոպական երկրները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: