Առաջին ոստիկան-ռոբոտը ծառայության է ընդունվել Դուբայում
Robocop առաջին ոստիկանռոբոտը պաշտոնապես ներառվել է Դուբայի ոստիկանության կազմում: Աս մասին հայտնել է Arabian Business հրատարակությունը: Նշվում է, որ ռոբոտի հասակը 170 սանտիմետր է, քաշը՝ 100 կիլոգրամ:
Այն հանդերձված է հույզերի դետեկտորով, որը ճանաչում է մարդկանց դեմքերի արտահայտությունը եւ ժեստերը մինչեւ 1,5 մետր հեռավորության վրա: Այսպիսով ռոբոտը կարող է շփում հաստատել մարդկանց հետ եւ բացահայտել իրավախախտներին:
Ռոբոտը տեղանքում կողմնորոշվում է ներսարված նավիգատորի շնորհիվ, հաղորդակցվում է վեց լեզվով, ներառյալ անգլերենը եւ արաբերենը: Քաղաքացիները կարող են դրա միջոցով վարկային քարտով վճարել ոստիկանության ծառայությունները:
Պարեկելով փողոցներն ու առեւտրական կենտրոնները՝ Robocop-ը կտրամադրի համապատասխան տեսագրություններ եւ դրանով իսկ կարգի պահապաններին կօգնի գտնելու հանցագործներին: