Բաժիններ՝

Մեդվեդևը կարևորել է ՍԾՏՀ­-ի և ԵԱՏՄ­-ի միջև համագործակցության կարգավորումը

Ինտեգրացիոն գործընթացների համար Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրներին անհրաժեշտ է կարգավորել գործընկերությունը միջազգային մյուս կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՏՄ­-ի եւ Շանհայի համագործակցության կազմակերպության հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ­ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, որն այսօր Ստամբուլում ելույթ է ունեցել ՍԾՏՀ-­ի գագաթնաժողովում:

«Մեր երկրներից յուրաքանչյուրը կոոպերացման իրական հնարավորություններ ունի, մենք մասնակցում ենք առեւտրի ընթացակարգերի դյուրացման, ճյուղային համագործակցության համաձայնագրերի: Ռուսաստանն աշխատում է մի քանի ձեւաչափով: Մենք զարգացնում են Եվրասիական տնտեսական միությունը՝ անարգել միջավայր ստեղծելով ապրանքների տեղաշարժման համար: Մեր միությունը բաց է փոխգործակցության համար»,­-ընդգծել է Մեդվեդեւը:

Նա նշել է, որ ավելի վաղ ազատ առեւտրի գոտի է ստեղծվել Վիետնամի եւ մի շարք այլ պետությունների հետ, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է ընդհանուր տարածք կառուցել ինտեգրացիոն բոլոր միավորումների համար, ներառյալ Եվրասիական գործընկերությունը,
Շանհայի համագործակցության կազմակերպությունը եւ այլ կազմակերպություններ:

«Ելնելով այս իրողություններից՝ մեր կազմակերպությունը կարող է ավելի խորը ներգրավվել տարածաշրջանային կոոպերացման համակարգում: Հարկավոր է ամուր փոխգործակցություն հաստատել միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների, բանկերի, հիմնադրամների հետ, դրանց հիման վրա ձեւավորել լիարժեք ծավալուն գործընկերություն»,-ընդգծել է Մեդվեդեւը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս