«Զգում եմ, որ պետք եմ Արգենտինայի հավաքականին, և պետք է նրա հետ լինեմ». Խորխե Սամպաոլի
«Սևիլիայի» գլխավոր մարզիչը բացահայտ հայտարարել է ազգային թիմը գլխավորելու ցանկության մասին:
«Ես երազել եմ գլխավորել Արգենտինայի հավաքականը վաղ հասակից: Ես գիտեմ, որ ինձ ուզում են առաջարկել այդ աշխատանքը: Դա առաջարկ է, որից ես չեմ կարող հրաժարվել: Զգում եմ, որ պետք եմ իր երկրին և պետք է լինեմ այնտեղ:
Ինչու է այս իրավիճակը միայն հիմա՞ լուծվում: Որովհետև մենք շատ խաղեր ունեինք: Հիմա «Սևիլիայի» հետ մենք հասել ենք մեր նպատակներին, և ես կարող եմ քննարկել աշխատանքը Արգենտինայի հավաքականում»,- Սամպաոլիին է մեջբերում Goal.com-ը:
Արգենտինացիները 2018թ. Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ավարտից 4 տուր առաջ գրավում են 5-րդ տեղը: Աշխարհի առաջնության ուղղակի ուղեգիր հասնում է ընդամենը 4 հավաքականների:
«Սևիլիան» Պրիմերայում ապահովել է իր համար 4-րդ հորիզոնականը և մասնակցությունը Չեմպիոնների լիգայում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը