Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում կհանդիպի Իտալիայի վարչապետի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 21-ին Փարիզում բանակցություններ կանցկացնի Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի հետ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Ելիսեյան պալատը:
«Հանրապետության նախագահ պարոն Էմանուել Մակրոնը կընդունի պարոն Պաոլո Ջենտիլիոնիին Ելիսեյան պալատում ընթրիքի սեղանի շուրջ»,-ասվում է հայտարարության մեջ:
Հանդիպման ժամանակ քննարկվելիք հարցերի շրջանակը չի հստակեցվում: Ջենտիլոնին կլինի առաջին օտարերկրյա ղեկավարը, ում նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Ելիսեյան պալատում կընդունի Մակրոնը: