««Այաքսը» չպետք է խաղա Եվրոպայի լիգայում». Ժոզե Մոուրինիո
Պորտուգալացին գտնում է, որ մի թիմը չի կարող մեկ մրցաշրջանի ընթացքում խաղալ 2 եվրագավաթներում:
««Այաքսը» չեմպիոնական թիմ է: Նրանք եկել են Չեմպիոնների լիգայից: Կարծում եմ՝ թիմը չպետք է խաղա մեկ մրցաշրջանի ընթացքում 2 եվրագավթներում: Նրանք պետք է տուն գնային:
Եվրոպայի լիգան մրցաշար է այն թիմերի համար, որոնք հայտնվում են այնտեղ, ինչպես մենք: Մենք գրավեցինք 5-րդ տեղը նախորդ մրցաշրջանում և հայտնվեցինք Եվրոպայի լիգայում: Մենք սկսեցինք հանդես գալ այդ մրցաշարում հենց սկզբից և մենք պայքարել ենք այն բանի համար, որպեսզի լինենք այնտեղ, որտեղ կանք»,- Մոուրինիոյին է մեջբերում Daily Mail-ը:
Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին, Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը