Խառը իրավիճակը՝ ԱԺ-ում. ում քանի սենյականոց աշխատասենյակ է հասնելու

Նորընտիր Ազգային ժողովն արդեն երրորդ օրն է՝ պաշտոնապես սկսել է աշխատանքը, սակայն շատ պատգամավորներ դեռևս շրջում են ԱԺ միջանցքներում` չունենալով աշխատասենյակներ: Մինչ որոշ նորեկներ փորձում են գոնե ինչ-որ «կացարան» ստանալ, ԱԺ հնաբնակները յուղալի պատառներն են ձեռք գցում:

Օրինակ, ՀՀԿ-ական Ռուզաննա Մուրադյանն իր նախկին մեկսենյականոց աշխատասենյակից, որտեղ ստիպված էր օգնականի հետ նույն տեղում նստել, այժմ տեղափոխվել է երկսենյականոց աշխատասենյակ:

Նոր օդիոզ դեմքերից Հակոբ Բեգլարյանը` Գագիկ Բեգլարյանի եղբայրը, զբաղեցրել է Մհեր Սեդրակյանի երկսենյականոց աշխատասենյակը:

Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկ) ևս երկսենյականոց աշխատասենյակ  է զբաղեցրել, անգամ վերանորոգել և հարևան սենյակի հաշվին մեծացրել է այն:

Կարդացեք նաև

Միաժամանակ որոշ ՀՀԿ-ականներ դժգոհում են այս անկազմակերպ վիճակից և դրանում մեղադրում ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Հրայր Թովմասյանին:

«Ծառուկյան» դաշինքի որոշ պատգամավորներ դեռ դեգերումների մեջ են, թեև նրանց սենյակներ հատկացվել են, սակայն հարմարավետությունը ոչ մեկին չի բավարարում: Օրինակ` Նապոլեոն Ազիզյանն ու Վարդան Ղուկասյանը դեռ չեն հանձնվել և փորձում են բարելավել իրենց աշխատասենյակները:

«Ելքը» նույնպես դժգոհ է իր ստացած սենյակներից: Դժգոհությունը հիմնականում դրանց փոքրության, մաշվածության և նամշահոտության հետ է կապված:

Տեսանյութեր

Լրահոս