Ինչո՞ւ է զինված ուժերում մահացության դեպքերի մեծ մասը այլ հանգամանքներում լինում. Գևորգ Կոստանյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ այս տարվա հունվար-մայիս ամիսներին զինված ուժերում մահացության 27 դեպք է գրանցվել. հակառակորդի կրակոցից զոհվել է 10 զինվոր, իսկ ահա 17 զինվոր մահացել էր ինքնասպանության հասցնելու, ավտովթարի, սպանության, զենքի կանոնները խախտելու հետեւանքով:

Երեկ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, նախկին զինդատախազ, այժմ ՀՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Կոստանյանին խնդրեցինք մեկնաբանել ստեղծված իրավիճակը:

«Ամենալավ եղանակը նպաստել, այսինքն՝ կոնկրետ միջոցներ ձեռնարկել զինված ուժերում կարգապահական մակարդակի բարձրացմանը, եւ որը որ շատ ավելի կարեւոր է՝ այդ միջանձնային հարաբերությունները ծնող պատճառների վերացում»,- ասել է նա՝ միաժամանակ կարեւորելով պատժի անխուսափելիության գաղափարը մարդկանց մոտ արմատավորելը:

«Այսինքն՝ առաջինը՝ կանխարգելիչ միջոցառումներ, երկրորդը՝ պատասխանատվության ենթարկելու գործընթաց»,- ասաց նա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս