Թուրք քաղաքական գործիչը կոչ է անում արտաքսել երկրում բնակվող, սակայն Թուրքիայի քաղաքացիություն չունեցող հայերին
Թուրքիայի «Մեծ միություն» կուսակցության ղեկավար Մուստաֆա Դեսթեջին հանդես է եկել հայատյաց հայտարարությամբ՝ կոչ անելով երկրի ղեկավարությանն անմիջապես արտաքսել Թուրքիայում բնակվող հայերին: Այս մասին հայտնում է T24 լրատվական գործակալությունը: Դեսթեջին ընդգծել է, որ «Թուրքիան չպետք է որևէ հարաբերություն ունենա Հայաստանի հետ, սահմանը չպետք է բացվի»:
Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններից՝ «Մեծ միություն» կուսակցության ղեկավարը կոչ է արել արտաքսել երկրում բնակվող, սակայն Թուրքիայի քաղաքացիություն չունեցող հայերին: