Վրաստանի խորհրդարանի խոսնակին դատի են տվել

«Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Դիմիտրի Լորթքիփանիձեն, դատի է տվել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեին: Ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչն արդեն դիմել է Քութայիսիի քաղաքային դատարան: Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն:

Դիմիտրի Լորթքիփանիձեն Կոբախիձեին մեղադրում է Սահմանադրությունը կոպտորեն խախտելու մեջ: Նրա խոսքերով, Իրակլի Կոբախիձեն որակավորված 13 սուբյեկտ է գրանցել սահմանադրական հանձնաժողովում, այնուհետև՝ հանել: Դիմիտրի Լորթքիփանիձեն կարծում է, որ խորհրդարանի խոսնակի նկատմամբ դատարանը պետք է համապատասխան որոշում կայացնի:

Տեսանյութեր

Լրահոս