Ինչու «Ծառուկյան» դաշինքը ԱԺ նախագահի թեկնածու չի առաջադրել

«Քվեարկել եմ հանուն արդյունավետ պառլամենտարիզմի զարգացման, որպեսզի պառլամենտն, իրոք, կենսունակ մարմին դառնա: Պառլամենտում էլ լուրջ պրոբլեմներ կան: Ես քվեարկել եմ, որպեսզի փոփոխություն լինի»,- այսօր ԱԺ-ում խորհրդարանի նախագահի ընտրությունների քվեարկությունից հետո լրագրողներին հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջադրվել է 2 թեկնածու` ՀՀԿ-ական Արա Բաբլոյանը և «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը:

Թե ինչո՞ւ իրենց դաշինքը չի առաջադրել թեկնածու՝ հարցին, Մ.Մելքումյանը պատասխանեց, որ իրենք այդպես են որոշել և տարօրինակ չէ, որ ԱԺ երկրորդ ամենամեծ խմբակցությունը թեկնածու չի առաջադրել. «Միշտ էլ թեկնածություններ կան, բայց մենք շատ իրատեսական ենք գնահտում իրավճակը և ռեալ քայլեր պետք է անենք»:

Ըստ նրա` «Ելքի» որոշումն անիրատեսական չէ, բայց իրենց որոշումը քաղաքական է և «Ծառուկյան» դաշինքում յուրաքանչյուր պատգամավոր ազատ է քվեարկության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս