«Սիրում եմ այն որպես վայր, որպես աշխատատեղ». Արմեն Աշոտյան
                                    ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի համար մեծ պատասխանատվություն է խորհրդարանում աշխատելը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ մեծ ապրումներ ունի, քանի որ շատ է սիրում խորհրդարանը: «Սիրում եմ այն որպես վայր, որպես աշխատատեղ: Ես այսօր այստեղ եմ հիշողություններով ու ապագայի հանդեպ լավ էներգիայով»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Արմեն Աշոտյանը խորհրդարանում կստանձնի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Նման որոշում է կայացվել մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի նիստերում:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    