Բաժիններ՝

Իրանում «լռության օր» է հայտարարված նախագահական ընտրությունների նախօրյակին

Իրանում «լռության օր» է հայտարարված նախագահական ընտրությունների նախօրյակին: Ընտրարշավը, որը շարունակվում էր գրեթե մեկ ամիս, ավարտվել է մայիսի 18-­ին տեղական ժամանակով ժամը 8:00­-ին: Իրանի ՆԳ նախարարությանն առընթեր ընտրությունների անցկացման շտաբի հայտարարության համաձայն՝ այդ պահից արգելված է ցանկացած քարոզչություն, իսկ ԶԼՄ­-ները եւ սոցիալական ցանցերը չպետք է հրապարակեն այնպիսի տեղեկատվություն, որը կարող է ազդել ընտրությունների արդյունքի վրա:

Այն բանից հետո, երբ նախագահական մրցարշավից դուրս եկան երկրի ղեկավարի պաշտոնի երկու հավակնորդներ, թեկնածուները մնացին ընդամենը չորսը՝ գործող նախագահ Հասան Ռոուհանին, այաթոլլա Իբրահիմ Ռայիսին, նախկին փոխնախագահ Մոստաֆա Հաշեմի­Թաբան եւ պահպանողականներից թեկնածու Մոստաֆա Աղա­Միրսալիմը:

Իրանի նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 19-­ին: Երկրի նախագահը կդառնա այն թեկնածուն, որը կհավաքի ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին: Եթե դա թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի, ապա կկայանա ընտրությունների երկրորդ փուլը:

Սոցիոլոգիական հարցումների տվյալներով՝ նախագահական ընտրություններում պլանավորում է քվեարկել Իրանի քաղաքացիների երկու երրորդը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս