Կարեն Կարապետյանը Հակոբ Բեգլարյանին ազատել է պաշտոնից
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Հակոբ Բեգլարյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: Այդ մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից:
Հակոբ Բեգլարյանը Հանրապետական կուսակցությունից ռեյտինգային ընտրակարգով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր :