ԱՄՆ-ի Կոնգրեսը օրինագիծ է ընդունել Սիրիայի դաշնակիցների դեմ պատժամիջոցների մասին
ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատը մայիսի 17-ին օրինագիծ է ընդունել, որը դրան հավանություն տրվելու դեպքում, կպարտավորեցնի ԱՄՆ-ի նախագահին պատժամիջոցներ սահմանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դաշնակիցների դեմ, տեղեկացնոմ է The Hill-ին:
«Մարդկության դեմ Ասադի հանցագործությունները չպետք է անպատասխան մնան: Այդ նոր պատժամիջոցների օգնությամբ մենք կշարունակենք ճնշում գործադրել սիրիական ռեժիմի եւ նրա առավել ակտիվ կողմնակիցների, այդ թվում՝ Իրանի եւ Ռուսաստանի վրա»,-հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը:
Նոր սահմանափակումները վերաբերում են այն օտարերկրացիներին, որոնք ֆինանսական հարաբերություններ ունեն Սիրիայի իշխանությունների եւ նրանց հսկողության տակ գտնվող ձեռնարկությունների հետ: Արգելվելու է նրանց ամերիկյան այցագրեր տալը, իսկ ԱՄՆ-ի տարածքում նրանց սեփականությունը կսառեցվի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: