Երևանի մի շարք համայնքների ղեկավարներ կփոխվեն. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրություններից հետո մի շարք համայնքների ղեկավարներ կփոխվեն: Մեզ հասած տեղեկություններով՝ կփոխվեն Շենգավիթի, Արաբկիրի ու Քանաքեռ-Ջեյթուն վարչական շրջանների ղեկավարները:
Արաբկիր վարչական շրջանը ներկայումս ղեկավարում է Հովհաննես Վարդանյանը՝ Լիդեր Հովոն, ով թաղապետ նշանակվեց, ըստ էության, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում, սակայն, ինչպես երեւում է, ՀՅԴ-ին չի հաջողվում պահպանել թաղապետի պաշտոնը:
Ի դեպ, եւ Հանիսյանը, եւ Հովհաննես Վարդանյանը, եւ Շենգավիթի թաղապետ Արմեն Սարգսյանը ավագանու կազմում չկան, իսկ մյուս համայնքապետերը ընդգրկված են ավագանու կազմում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: