«Շատ լավ պաշտոն ա, գիտեք, լինելու». Գագիկ Բեգլարյանն՝ իր պաշտոնի մասին

ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը «պաշտոն է ստանալու» գործադիր մարմնում։ Այս մասին այսօր ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողներին հայտարարեց անձամբ Գ.Բեգլարյանը։

«Շատ լավ պաշտոն ա, գիտեք, լինելու»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ այսքան շատ ձայներ հավաքած Հանրապետական կուսակցության գործադիրի անդամ լինելն իր համար մեծ պատիվ է։ Հարցին՝ կառավարության կազմում կլինե՞ք, Գ.Բեգլարյանը հարցով պատասխանեց. «Դուք չգիտե՞ք, որ ամենաբարձր պաշտոններից մեկը Հանրապետական կուսակցության գործադիրի անդամ է։ Բոլոր պաշտոնները այստեղ են տալիս։ Ավելի ցածր գնա՞մ։ Սա լավ ա»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս