Լեհաստանում առնվազն երկու մարդ է զոհվել վառոդի գործարանում տեղի ունեցած պայթյունից
Լեհաստանում երկու մարդ է զոհվել վառոդի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին հայտնել է փրկարարների ներկայացուցիչը, որի ճեպազրույցը հեռարձակել է լեհական հեռուստատեսությունը:
«Շենքի փլատակներից դուրս են բերել երկու մարդու մարմին»,-ասել է փրկարարների ներկայացուցիչը:
Նա նշել է, որ ներկայում շարունակվում էԷ փրկարարական գործողությունը, քանզի չի բացառվում, որ փլատակների տակ էլի մարդիկ կան: Նաեւ հրշեջները պատահարի վայրը ողողում են ջրով, որպեսզի արտադրության մեջ եղած վառոդը չպայթի:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ մայիսի 17-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել Ստորին Սիլեզիայի Մոնկոլնի վառոդի արտադրության գործարանում: Պայթյունի հետեւանքով վիրավորվել է 17 մարդ: Նրանցից 15-ը դիմել են բժիշկների, չորս հոգի հոսպիտալացվել է, եւ նրանցից մեկին արդեն բաց են թողել հիվանդանոցից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: