Բաժիններ՝

Իրանում հանձնարարել են ընտրությունների արդյունքները հրապարակել փուլ առ փուլ

Իրանի պահպանների խորհուրդը ներքին գործերի նախարարությանը հանձնարարել է հրապարակել երկրի նախագահի միջանկյալ ընտրությունների արդյունքները: Այդ մասին հայտարարել է խորհրդի ներկայացուցիչ Աբաս Ալի Քադհոդային:

Ավելի վաղ Իրանի ՆԳ նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին հայտարարել էր, որ հրապարակվելու է քվեարկության ամփոփիչ արդյունքը, իսկ միջանկյալ արդյունքները չեն հայտարարվի:

«Ուշադրության առնելով Իրանի նախագահի ընտրությունների թեմայի զգայուն լինելը՝ հանձնարարում ենք քվեարկության արդյունքները հայտարարել աստիճանաբար»,­-IRIB հեռուստաալիքը մեջբերում է Պահպանների խորհրդի ներկայացուցչի խոսքը, որի գործառույթներից մեկը ընտրություններում թեկնածությունների հաստատումն Է, ինչպես նաեւ ընտրություններին հետեւելը:

Իրանի նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 19-­ին: Երկրի նախագահը կդառնա այն թեկնածուն, որը կհավաքի ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին: Եթե դա թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի, ապա կկայանա ընտրությունների երկրորդ փուլը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031