Fox News-ի հաղորդավարուհի Գիլֆոյլը հայտարարել է, թե իրեն կարող են նշանակել Թրամփի մամուլի քարտուղար
Fox News ալիքի հաղորդավարուհի եւ նախկին դատախազ Քիմբեռլի Գիլֆոյլը Mercury News թերթին հայտարարել է, որ իր թեկնածությունը քննարկում են ԱՄՆ-ի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնի համար՝ Շոն Սփայսերի փոխարեն։
«Ես հայրենասեր եմ, ինձ համար պատիվ կլինի ծառայել երկրին: Կարծում եմ՝ դա ցնցող աշխատանք կլինի»,-ասել է Գիլֆոյլը: Գիլֆոյլը, որը 48 տարեկան է, աշխատել է դատախազ, իսկ այժմ Fox News հեռուստաալիքում հանդես է գալիս որպես The Five հաղորդման հինգ վարողներից մեկը:
Սփայսերի պաշտոնակության մասին լուրերը շրջում են անցյալ շաբաթվանից. ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների աղբյուրները պնդում են, որ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է իր մամուլի քարտուղարից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: