Այս բաղադրատոմսով կմոռանաք, թե ինչ բան է հացը. մածունով պատրաստված համեղ լոշիկներ
Այս բաղադրատոմսը կօգնի Ձեզ հիշել մանկության համերը:
Մածունով պատրաստված լոշիկներ
Բաղադրիչներ խմորի համար
1. Մածուն – 500 մլ
2. Սոդա – 1 թ/գ
3. Ձու – 1 հատ
4. Բուսայուղ – 2 ճ/գ
5. Ալյուր – 500-550 գ
6. Կարագ – 50 գ
7. Աղ
Բաղադրիչներ միջուկի համար (ըստ ճաշակի)
1. Նրբերշիկ կամ ապուխտ և պանիր
2. Շոգեխաշած սունկ
3. Շոգեխաշած կաղամբ
4. Կարտոֆիլի պյուրե
5. Կաթնաշոռ կանաչիով
Պատրաստման եղանակը
1. Մածունի մեջ խառնել սոդան: Ավելացնել ձուն և բուսայուղը:
2. Ալյուրը մաղել և ավելացնել ջրիկ զանգվածի մեջ: Փափուկ խմոր հունցել: Եթե պետք լինի, ևս մի փոքր ալյուր ավելացնել: Հնարավոր է, որ խմորը մի փոքր կպչի ձեռքերին: Խմորի վրա ալյուր ցանել, ծածկել սրբիչով, թողնել 10 րոպե:
3. Խմորը բաժանել 8-9 մասի: Խմորի կտորները գրտնակել՝ մի փոքր ալյուր ցանելով, և տալ ճկույթի հաստության լոշիկի ձև: Կենտրոնում դնել նախօրոք պատրաստած միջուկը, կպցնել եզրերը և ձեռքով հարթեցնել: Նորից թողնել 2-3 րոպե:
4. Քանի դեռ լոշիկները հանգստանում են, տաքացնել թավան՝ մի փոքր բուսայուղ լցնելով: Հետո տապակել լոշիկները փակ կափարիչի տակ:
5. Հալեցնել կարագը: Յուրաքանչյուր պատրաստի լոշիկի վրա կարագ քսել: Շարել իրար վրա, ծածկել սրբիչով և թողնել 10-15 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը