Բաժիններ՝

Ամերիկացի ֆիզիկոսներն ստեղծել են առաջին «խոսող» թուղթը

Ամերիկացի գիտնականներն ստեղծել են առաջին ճկուն եւ հարթ նյութը, որը կարող է մեխանիկական տատանումները կերպափոխել էլեկտրականության կամ արտաբերել հնչյուն, ինչը ճանապարհ է բացում առաջին «խոսող» թերթերի, «երգող» դրոշների եւ «լրտեսական» պիջակների ստեղծման համար: Այդ մասին ասված է Nature Communications հանդեսում հրապարակված հոդվածում:

«Պատկերացրեք թերթ, որի էջերում միկրոֆոններ եւ բարձրախոսներ են ներսարված: Փաստորեն, կարելի է ստեղծել համար, որը կարող է շփվել ընթերցողի հետ, լսել նրան եւ պատասխանել նրա հարցերին: Ապագայում մեր նյութը կարող է փոխարինել
սովորական սյունակներին, որոնք մեծ չափեր ունեն եւ սնուցման հզոր աղբյուր են պահանջում»,­ հայտարարել է Նելսոն Սեփուլվեդան Իստ Լենսինգի (ԱՄՆ) Միչիգանի համալսարանից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս