Բաժիններ՝

Ֆրանսիայի նախարարների նոր կաբինետի կազմը կհայտարարվի մայիսի 17­-ին

Ելիսեյան պալատը Ֆրանսիայի նախարարների նոր կաբինետի կազմը կհայտարարի մայիսի 17-­ին ժամը 15:00­-ին (Երեւանի ժամանակով ժամը 17:00-­ին): Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահի վարչակազմը:

Հաղորդագրության մեջ նշված է, որ նախարարների անունների հայտարարումը մեկ օրով հետաձգելը «կապված է նրանց հարկային հայտարարագրերն ստուգելու անհրաժեշտության հետ»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 16­-ին Ելիսեյան պալատում վարչապետ Էդուար Ֆիլիպի հետ կոնսուլտացիաներ է անցկացրել նախարարների կաբինետի կազմի շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս