Գյուլենականների որս՝ երկու նախարարությունում
![](https://168.am/wp-content/uploads/2017/05/page_iki_bakanlikta_feto_operasyonu_85_kisi_icin_gozalti_karari_274043077.jpg)
Անկարայի հանրապետական դատախազության կողմից գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակներում որոշում է կայացվել բերման ենթարկել կրթության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մի շարք ներկա և նախկին աշխատակիցների:
Ինչպես հաղորդում է թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը, ըստ դատախազության որոշման `Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից բերման է ենթարկվելու 60 աշխատակից, իսկ կրթության նախարարությունից` 25 ուսուցիչ:
Դատախազությունը նշյալ անձանց մեղադրում է այն բանի մեջ, որ վերջիններս օգտվել են Թուրքիայում արգելված ByLock հավելվածից, որը հանդիսանում է գյուլենականնարի հաղորդակցման գաղտնի ցանց: