ԶԼՄ-ները հայտնել են Կատալոնիայի անկախության հանրաքվեի հնարավոր ամսաթիվը
Իսպանիայից Կատալոնիայի ինքնավար հանրակցության անկախության շուրջ հանրաքվեն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հոկտեմբերի 1-ին. այս ամսաթիվը հաջորդ շաբաթ կհայտարարվի Կատալոնիայի կառավարության ղեկավար (ժեներալիտետ) Կառլես Պուչդեմոնի կողմից: Այդ մասին հայտնել է La Vanguardia իսպանական թերթը:
Հանրաքվեի ամսաթիվը կհայտարարվի Մադրիդում Պուչդեմոնի ելույթից հետո, որը տեղի կունենա մայիսի 22-ին, նշում է հրատարակությունը՝ վկայակոչելով Կատալոնիայի անջատումը պաշտպանող «Միասին՝ հանուն այոյի» կուսակցության աղբյուրներ:
Պուչդեմոնն ինքը ավելի վաղ հայտարարել էր, որ Իսպանիայի մայրաքաղաք իր ուղեւորությունը Իսպանական Պետության հետ համաձայնեցված հանրաքվե անցկացնելու շուրջ բանակցություններ վարելու վերջին հնարավորությունն է:
Մադրիդում Պուչդեմոնի ելույթը վերնագրված է «Հանրաքվե Կատալոնիայի համար: ժողովրդավարական համաձայնության հրավեր»: Ժեներալիտետն այս ելույթին հրավիրել է Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյին, քաղաքական բոլոր
կուսակցությունների ներկայացուցիչներին, ձեռնարկատերերի, հասարակական շարժումների առաջնորդներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AFP