Ամերիկացի դիզայներները լյուքս աքսեսուարներ են ստեղծել շների համար
Միացյալ Նահանգների Killspencer ընկերությունը՝ Լոս Անջելեսից, որը մասնագիտացած է կաշվե աքսեսուարների ստեղծման բնագավառում, իր պատմության մեջ առաջին հավաքածուն է ներկայացրել շների համար: Այս մասին հայտնել է Highsnobiety-ն:
Շարքում տեղ են գտել վզափոկեր, լանջափոկեր եւ կապոցափոկեր, որոնք պատրաստված են ձեռքով բնական կաշվից: Ցանկության դեպքում վզափոկի վրա կարելի է դրոշմել տիրոջ անունազգանվան սկզբնատառերը կամ շան անունը: Աքսեսուարներն արդեն հանվել են վաճառքի, դրանց գները տատանվում են 65-ից մինչեւ 220 դոլար։