Խոլերայի համաճարակի դեմ պայքարող Եմենում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

Եմենում, որտեղ խոլերայի համաճարակ է բռնկվել, Հայաստանի քաղաքացիներ չկան: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Եգիպտոսում Հայաստանի դեսպանատան ճշտված տեղեկատվության համաձայն Եմեն ում ՀՀ քաղաքացիներ չկան»,- գրել է Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ Եմենում խոլերայի համաճարակի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել  է, որ Եմենում երկու շաբաթվա ընթացքում 115 մարդ է մահացել, 8 հազարից ավելին համարվում է վարակակիր: Աղետի գոտում են հայտնվել մայրաքաղաք Սանան և նրա հարակից շրջանները, որտեղ 8 միլիոն մարդ է ապրում: Եմենի իշխանությունը համաճարակի հետևանքով առաջացած ճգնաժամը հաղթահարելու  համար օգնություն է խնդրել առողջապահական միջազգային կազմակերպություններից:

Տեսանյութեր

Լրահոս