Դավիթ Հարությունյանը՝ ՀՀ արդարադատության նախարարի ամենահավանական թեկնածու

Ազգային ժողովի ընտրություններից հետո, տևական ժամանակ է՝ քաղաքական շրջանակներում և մամուլում ՀՀ արդարադատության նոր նախարարի անուններ են շրջանառվում։ 168.am-ի տեղեկություններով, սակայն, այդ պաշտոնում նոր կառավարության ձևավորումից հետո կնշանակվի ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։ Հիշեցնենք, որ վերջինս 1997-1998թթ. զբաղեցրել է  ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի, այնուհետև՝
1998-2007թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի Աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Վահե Ստեփանյանը։ Վերջինս այդ պաշտոնում է նշանակվել 2016թ. սեպտեմբերից։ Մինչ այդ, 1998 թվականից նա աշխատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում, ապա՝ «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ում՝ զբաղեցնելով  աշխատակազմի ղեկավարի տեղակալի, տնօրենների խորհրդի քարտուղարի, վարչության քարտուղարի պաշտոնները։

Ի դեպ, մեր աղբյուրները նաև նշում են, որ նոր կառավարության կազմում փոփոխությունները չափազանց քիչ են լինելու։

Տեսանյութեր

Լրահոս