Բաժիններ՝

1 տարվա ընթացքում արաբական երկրներից Թուրքիա է այցելել շուրջ 3 մլն զբոսաշրջիկ

2016 թվականից սկսած արաբական երկրներից Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը հասել է 3 միլիոնի:

Ըստ թուրքական «Sabah» թերթի այս մասին  հայտարարել է «Արաբական զբոսաշրջային» ընկերության ղեկավար Բանդար Բին Ֆահդ ալ Ֆուհաիդը: Նա նշել է, որ իրենք նպատակ ունեն արաբական երկրների և Թուրքիայի միջև զբոսաշրջության  ներուժն ավելի բարձր մակարդակի հասցնել:

«Ցանկանում ենք, որ արաբ զբոսաշրջիկների համար Թուրքիան, իսկ թուրք զբոսաշրջիկների համար արաբական երկրները լինեն թիրախային ուղղություն: Երկար ժամանակ է, ինչ այս ոլորտում համագործակցում ենք Թուրքիայի հետ և մեր աշխատանքի արդյունքն ակնհայտ է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031