Բաժիններ՝

ԻՊ­-ի զինյալներն անտիկ արձաններ են ոչնչացրել Եփրաթի ափի հինավուրց քաղաքում

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմնակիցները մի քանի արձաններ եւ հարթաքանդակներ ԵՆ ոչնչացրել Սիրիայի արեւելքի Դուրա Եվրոպոս ավանում, ինչի մասին հաղորդել է Սիրիայի SANA լրատվական գործակալությունը։

Վանդալների նկարահանած տեսակադրերը հայտնվել են զինյալներին աջակցող կայքերում: Տասագրության մեջ անտիկ արձաններն ու հարթաքանդակները կռանով փշրում են մանր մասերի:

SANA­-ի տվյալներով՝ զինյալներն ավելի վաղ Դուրա Եվրոպոսը ենթարկել են կազմակերպված կողոպտման՝ ոչնչացնելով մշակութային արժեքները: Գործակալությունը տեղի ունեցածը որակում է «նոր հանցագործություն սիրիական քաղաքակրթության եւ համաշխարհային ժառանգության դեմ»:

Դուրա Եվրոպոսն անտիկ քաղաք է Սիրիայի արդի Քալաթ Էս Սալիխիայի մերձակայքում, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. մոտավորապես 300 թվականից մինչեւ 256 թվականը: Հռչակվել է հնագիտական գտածոների եւ լավ պահպանված հնադարյան որմնանկարների շնորհիվ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս