Բաժիններ՝

Քաղաքացիներին ուղղորդել են քվեարկել «Ելք» դաշինքի օգտին

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ թիվ 6/3 տեղամասում եղել է «Ելք» դաշինքի օգտին ուղղորդում:

«Թիվ 6/3 տեղամասում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդն արձանագրել է, որ «Գեղամա» երիտասարդական տարածքային ասոցիացիա» հասարակական կազմակերպության դիտորդ Գեղամ Վիլենի Սուքիասյանն առավոտյան ժամը 8:00-ից սկսած (մինչև 11:30 դրությամբ) ուղղորդում է ընտրողներին` «Ելք» դաշինքի օգտին քվեարկելու նպատակով: Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկվել։ Խախտումը/խախտման վերաբերյալ գնահատականը չի գրանցվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: Խախտումը/խախտման վերաբերյալ գնահատականը տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից գրանցամատյանում չգրանցելու փաստի վերաբերյալ առկա է ձայնագրություն)»:

Ուղղորդել է ընտել Ելքի օգտին***Թիվ 6/3 տեղամասում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդն արձանագրել է, որ «Գեղամա»…

Gepostet von Քաղաքացի դիտորդ/Citizen Observer am Sonntag, 14. Mai 2017

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս