«Բնականոն հունով ընտրություններն ընթանում են». Տիգրան Մուկուչյան
Երևանի թիվ 2/4 տեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից հետարքրքվեց ընտրության ընթացքի վերաբերյալ:
«Կոնկրետ տեղամասում հետաքրքրվեցի՝ ամեն ինչ ընթանում է բնականոն հունով: Կան վստահված անձինք: Ըստ էության որևէ լուրջ իրավախախտում արձանագրված չի եղել: Բնականոն հունով ընտրություններն ընթանում են»,- ասաց ԿԸՀ նախագահը: